Վրաստանի ընդդիմությունը կոչ է արել հրաժարվել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթներից

Վրաստանի ընդդիմությունը կոչ է արել հրաժարվել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթներից

Վրաստանի ղեկավարությունը պետք է հրաժարվի երկու երկրների միջև ուղիղ չվերթների վերսկսումից, կարծում է «Լելո» կուսակցության ընդդիմադիր պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին։

Չորեքշաբթի օրը հրապարակված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի հետ վիզային ռեժիմը։ Մեկ այլ հրամանագրով վերացվում է ռուսական ավիաընկերությունների՝ երկիր թռչելու և տուրեր վաճառելու արգելքը։

«Սպասում ենք ղեկավարության առաջին հայտարարությանը, որ իշխանությունները թույլ չեն տա Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթների վերականգնումը, քանի դեռ Ռուսաստանը պատժամիջոցների տակ է»,- ասել է Սամադաշվիլին ճեպազրույցում։ shantnews.am