Ախալքալաքում ծառն ընկել է մեքենայի վրա

Ախալքալաքում ծառն ընկել է մեքենայի վրա

Այսօր՝ օգոստոսի 11-ին Ախալքալաքում ժամը 19։20-ից սկսված ուժեղ քամին մի շարք վնասներ է պատճառել։ Ախալքալաքի Մաշտոցի փողոցում ծառն ընկել է բնակչի մեքենայի վրա եւ զգալի վնասել այն։ 

Քամու հետեւանքներն զգալի են նաեւ որոշ գյուղերում՝ վնասված են էլեկտրալարեր եւ անջատված է հոսանքը։

akhaltskha.net