Թուրքիայում գրանցվել է ռեկորդային՝ 49,5 ջերմաստիճան. Օդերեւութաբաններ

Թուրքիայում գրանցվել է ռեկորդային՝ 49,5 ջերմաստիճան. Օդերեւութաբաններ

Թուրքիայում գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան՝ գրեթե 50 աստիճան, հայտարարել է երկրի բնապահպանության և քաղաքաշինության նախարար Մեհմեդ Օժասեքին։

Օդերեւութաբանների տվյալներով՝ Թուրքիայի պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Էսքիշեհիր նահանգի Սարիջակայա քաղաքում։

«Թուրքիայում գրանցվել է երկրի պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը՝ 49,5 աստիճան։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար կոչ եմ անում բոլորին մեծ ուշադրություն դարձնել մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից սահմանված կանաչ զարգացման նպատակներին»,- գրել է Օժասեքը։

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2021 թվականի հուլիսի 20-ին, երբ Սիզրե քաղաքում ջերմաստիճանը բարձրացավ մինչև 49,1 աստիճան։ 1tv.ge