
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը նախազգուշացում է տարածում Վրաստանում սպասվող եղանակի վերաբերյալ։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ապրիլի 19-21-ը Վրաստանում սպասվում են ժամանակ առ ժամանակ տեղումներ։ Բացի այդ, բարձրլեռնային շրջաններում առկա է ձնահոսքի վտանգ։
Ինչպես հայտնում են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից, սպասվող տեղումները կարող են առաջացնել գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, Արևելյան Վրաստանի փոքր գետերի վարարումներ, իսկ բլրաշատ և լեռնային գոտիներում՝ սողանքային-սելավային գործընթացների ձևավորում ու ակտիվացում (վտանգի մակարդակը՝ միջին)։

