
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ սեպտեմբերի 28-ի օրվա վերջից մինչև հոկտեմբերի 1-ի առավոտը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Արևմուտքի մեծ մասում, իսկ Արևելքի լեռնային և բարձրլեռնային շրջաններում տեղ-տեղ ուժեղ ինտենսիվության։
Օդերևութաբանների փոխանցմամբ՝ հնարավոր է ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում, իսկ ծովում՝ 3-4 բալանոց փոթորկային ալեկոծություն։
«Սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել գետերում ջրի մակարդակի նշանակալի բարձրացում, փոքր գետերի վրա՝ ջրհեղեղներ, իսկ բլրապատ և լեռնային գոտիներում՝ սողանքային-սելավային գործընթացների առաջացում ու ակտիվացում (սպառնալիքի մակարդակը՝ միջին)»,- նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։

