Մեծ Խանչալի գյուղի կանանց մարտահրավերները

Մեծ Խանչալի  գյուղի կանանց մարտահրավերները

Մեծ Խանչալի գյուղի կանանց մարտահրավերները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի գյուղի մանկապարտեզում, որտեղ նախադպրոցական կրթություն է ստանում 26 երեխա, շենքը կարգավորման կարիք ունի։ Այստեղ ապրող կանայք լրացուցիչ սննդի ապահովում և մանկապարտեզում լրիվ աշխատանքային ժամեր են պահանջում իրենց երեխաների համար։ Սա Մեծ Խանչալիի կանանց հարցման բացահայտված առաջնահերթ խնդիրներից էր։

Հարցված կանայք նաև խնդրում են գյուղի ակումբում տարբեր խմբակներ ավելացնել և շենքի մոտ երեխաների համար ժամանցի հրապարակ կառուցել։ Հարցումն անցկացրել են քաղաքացիական ներգրավման խմբի անդամները, ովքեր նույն գյուղի բնակիչներ են։

Առկա մարտահրավերները քննարկելու նպատակով Խանչալիում բնակվող կանայք հանդիպեցին Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ, քաղաքապետարանի առաջին դեմքից տեղեկություններ լսեցին, թե ինչ է արվում և ինչ է նախատեսվում առաջիկայում։ Ավելին՝ դիտեք տեսանյութում։