Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ

Օգոստոսի 19-ին, ժամը 13:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սարգսաշեն» նորակառույց թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Կ․ Ա․) և «BMW» (վարորդ՝ Հ․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաներից մեկական ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ news.am