Փրկարարները աղետի գոտուց 55 կմ հեռավորության վրա հայտնաբերել են եւս մեկ դի․Շովիում մահացածների թիվը հասել է 28-ի

Փրկարարները աղետի գոտուց 55 կմ հեռավորության վրա հայտնաբերել են եւս մեկ դի․Շովիում մահացածների թիվը հասել է 28-ի

Օնիի մունիցիպալիտետում աղետի գոտում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Փրկարարների դիտարկման արդյունքում աղետի էպիկենտրոնից 55 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել է եւս մեկ դի։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ աշխատանքներն իրականացվում են Ռիոնի և Չանչախա գետերի հունում, ինչպես նաև դրա վրա գտնվող կղզու հատվածներում, որտեղ մոբիլիզացված են ինչպես ծանր տեխնիկա, այնպես էլ լողացող մեքենաներ, կենդանի ուժ և շների փորձագետների խումբ։

Առայժմ փրկարարները աղետի գոտում հայտնաբերել են 28 դի, իսկ հինգ մարդու որոնողական աշխատանքներ են տարվում։1tv.ge