Կալիֆորնիա նահանգում վերջին 84 տարվա ընթացքում առաջին անգամ պայքարում են արեւադարձային փոթորիկի դեմ։
Վերջին տվյալներով՝ աղետն անցել է նաև Մեքսիկայից, որտեղ առնվազն մեկ մարդ է զոհվել։
Փոթորիկը ուղեկցվում է ջրհեղեղներով, սողանքներով և ուժեղ քամիներով։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ արդյունքում որոշ բնակավայրեր հեղեղվել են։ Որոշ քաղաքացիներ մնացել են առանց էլեկտրականության, ծառեր են տապալվել, ճանապարհներ են վնասվել։
Միացյալ Նահանգների օդերևութաբանական վարչությունը քաղաքացիներին զգուշացնում է, որ բնական աղետի պատճառով Լոս Անջելեսից հյուսիս-արևմուտք լեռնային շրջաններում ջրհեղեղներ են սպասվում։ Լոս Անջելեսում փոթորկի պատճառով փակվել են բոլոր դպրոցները։ Բացի Կալիֆոռնիայից, արևադարձային փոթորիկը սպառնում է Նևադային, Օրեգոնին և Այդահոյին: 1tv.ge