Ծովում սպասվում է 4-5 բալ ուժգնությամբ փոթորիկ

Ծովում սպասվում է 4-5 բալ ուժգնությամբ փոթորիկ

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ հուլիսի 28-ին ցերեկը Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ՝ ուժգին, հնարավոր է կայծակ, քամի, կարկուտ, ծովում 4-5 բալ ուժգնությամբ փոթորիկ:

Գործակալության տվյալներով՝ սպասվող հորդառատ անձրևները կարող են հեղեղումներ առաջացնել Վրաստանի փոքր գետերում, իսկ երկրի լեռնային շրջաններում սողանքների սկիզբ ու ակտիվացում։