Ռեֆերենտ գնի ենթակա դեղերի ցանկը մեծացել է: Առողջապահության նախարարության տվյալներով՝ գնի վերին շեմ է սահմանվել ընդհանուր առմամբ ավելի քան 2300 դեղամիջոցի համար։
Մասնավորապես, գոյություն ունեցող քրոնիկական և ուռուցքաբանական դեղամիջոցներին ավելացվել են հակահիպերտոնիկ, հակակոագուլյատիվ, հակահիստամինային, հակաբիոտիկ, ստամոքս-աղիքային տրակտի, ցավազրկող և հակաբորբոքային դեղամիջոցներ։
Ինչպես նշել են Առողջապահության նախարարությունում, նշված գնագոյացման մեխանիզմը մինչև տարեվերջ ընդլայնվելու է մինչև 7000 դեղամիջոցի համար, ինչի արդյունքում դեղագործական շուկայում ակտիվորեն շրջանառվող դեղամիջոցներն ամբողջությամբ ներառվելու են։
«Բարեփոխման նպատակը քաղաքացիների համար դեղերի առավելագույն հասանելիության ապահովումն է։ Փոփոխության արդյունքում դեղագործական արտադրանքի գինը կնվազի միջինը 40 տոկոսով»,- հայտնել են առողջապահության վարչությունից։
Դեղերի ցանկի և գնի առավելագույն սահմանաչափի մասին տեղեկատվությունը հասանելի է կայքում՝ https://referenceprice.moh.gov.ge/