Բախվել են «ԶԻԼ»-ը և Opel-ը. կա տուժած

Բախվել են «ԶԻԼ»-ը և Opel-ը. կա տուժած

Օգոստոսի 28-ին, ժամը 14։38-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ дեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Пարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» (վարորդ` Ս. Խ.) և Opel (վարորդ` Գ. Խ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են Opel մակնիշի ավտոմեքենան և վարորդին տեղափոխել շտապօգնության մեքենա: Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: