«Bloomberg» հրատարակությունը, հենվելով երեք աղբյուրների վրա, գրում է, որ Վլադիմիր Պուտինը ծրագրում է մեկնել Չինաստան։ Եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա կլինի առաջին դեպքը, երբ Ռուսաստանի նախագահը կլքի երկիրը այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Պուտինին կալանավորելու որոշում կայացրեց։
«Bloomberg»-ի փոխանցմամբ՝ Պուտինը կմասնակցի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումին, որը նախատեսված է հոկտեմբերին։ Ըստ տարածված վարկածի՝ Պուտինը հրավերն ստացել է անձամբ Չինաստանի նախագահ Սի Ձինփինից։
«Bloomberg»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ «Պուտինը պատրաստ է այցելել միայն այն երկրները, որտեղ նրա անվտանգությունը հնարավորինս երաշխավորված կլինի, իսկ Չինաստանը այդպիսի երկիր է»։ 1in.am