ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է երկրի քաղաքացիներին, պետության ղեկավարի ելույթը նվիրված է եղել հունիսի 24-ին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ապստամբությանը։ Նա խոսել է Վագների ապագայի, ապստամբության նպատակների և Ռուսաստանի թշնամիների՝ խառնաշփոթ մտցնելու փորձերի մասին։

Պուտինն ասել է, որ Վագների ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից կազմակերպված զինված ապստամբությունը ամեն դեպքում կճնշվեր։

«Նրանք բոլորն էլ, ի թիվս այլ բաների, հասկացան, որ գնացին հանցավոր գործողությունների՝ պառակտելու և թուլացնելու երկիրը, որն այժմ բախվում է հսկայական արտաքին սպառնալիքի, դրսից աննախադեպ ճնշման։ Երբ ճակատում ես՝ «Ոչ մի քայլ հետ, մեր ընկերները մահանում են»,– ասել է նա։

Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել ռուսներին տոկունության, համերաշխության և հայրենասիրության համար։

Քաղաքացիական պատերազմի սկսվելու հույս ունեցողները սխալ են հաշվարկել, ընդգծել է նախագահը, ոապստամբության կազմակերպիչները դավաճանել են ոչ միայն իրենց երկրին ու ժողովրդին, այլև նրանց, ովքեր ներքաշվել են դրա մեջ՝ դրդելով նրանց կրակել յուրայինների վրա։

Հենց այս արդյունքն էր՝ եղբայրասպանությունը, որ ուզում էին Ռուսաստանի թշնամիները՝ նեոնացիստները Կիևում և նրանց արևմտյան հովանավորները և ամենատարբեր ազգային դավաճանները։

Նախագահը շնորհակալություն է հայտնել ապստամբներին դիմակայած զինվորականներին, իրավապահներին և հատուկ ծառայություններին, ինչպես նաև նշել է զոհված օդաչուների քաջությունը։

«Միևնույն ժամանակ մենք գիտեինք և գիտենք, որ Վագներ խմբի մարտիկների և հրամանատարների ճնշող մեծամասնությունը նույնպես ռուս հայրենասերներ են՝ նվիրված իրենց ժողովրդին և պետությանը։ Նրանք դա ապացուցեցին իրենց խիզախությամբ մարտի դաշտում՝ ազատագրելով Դոնբասը և Նովոռոսիան»,- ասել է Պուտինը, հավելելով, որ Վագների մարտիկներին մոլորեցրել են։

Նրա կարծիքով՝ Վագների անդամներին փորձել են օգտագործել իրենց զինակից եղբայրների դեմ։