Ավտոմեքենայի վրաերթի ենթարկած առաքիչը տեղում մահացել է

Ավտոմեքենայի վրաերթի ենթարկած առաքիչը տեղում մահացել է

Թբիլիսիում ավտովթարն ավարտվել է զոհով. Օգոստոսի 28-ին, երեկոյան ժամերին, «Ֆորդ Մուստանգ» մակնիշի ավտոմեքենան Ալեքսանդր Կազբեգի պողոտայում վրաերթի է ենթարկել մոպեդով ընթացող առաքիչին։

Վթարի հետևանքով առաքիչը մահացել է։ Փաստը հաստատում են ՆԳՆ-ից։

Գործակալության տեղեկություններով՝ հետաքննությունը ընթանում է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերորդ մասով՝ այս մեքենան վարող անձի կողմից երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում, որն առաջացրել է մարդկային զոհ։ Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ չորսից յոթ տարի ժամկետով։

Ներքին գործերի նախարարությունն այս փուլում չի պատասխանում հարցին՝ վարորդը ձերբակալվա՞ծ է, թե՞ ոչ։ Ինչպես մեզ հայտնեցին գործակալությունը, «հետաքննությունը շարունակվում է»։ Վթարի այլ հանգամանքների մասին ՆԳՆ-ն տեղեկություն չի հաղորդում։

Netgazet-ը փորձում է հավելյալ տեղեկություններ գտնել դեպքի մասին։