Վրաստանի առողջապահության ոլորտում գները նվազել են

Վրաստանի առողջապահության ոլորտում գները նվազել են

Վրաստանում 2023 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, առողջապահության ոլորտում գները նվազել են 7,3 տոկոսով։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի առողջապահության նախարարությունը։

Տեղեկության համաձայն` բժշկական ապարատների և սարքավորումների ենթախմբի գները նվազել են 17,6 տոկոսով։

«Հուլիս ամսին առողջապահության ոլորտում գրանցվել է 6,9 տոկոս նվազում, իսկ բժշկական ապարատների և սարքավորումների ենթախմբում գները նվազել են 17,3 տոկոսով։

Դեղագործական շուկայում նախարարության իրականացրած բարեփոխումների արդյունքում դեղերի գները կտրուկ նվազել են մինչև 70 տոկոս»,- նշված է հաղորդագրության մեջ։ aliq.ge