Ասպինձայում՝ Քուռ գետում դի է հայտնաբերվել

Ասպինձայում՝ Քուռ գետում  դի է հայտնաբերվել

սեպտեմբերի 4-ին, Ասպինձայի մունիցիպալիտետի Նաքալաքևի գյուղի մոտ գտնվող Քուռ գետում մարդու դի է հայտնաբերվել։

Ինչպես «Իններորդ ալիքին» հայտնեցին ՆԳՆ-ից, այս փուլում հայտնի չէ՝ արդյոք նշված դիակը պատկանում է նույն գյուղում կորած երիտասարդ Գիմզեր Կավելիձեին։

Հիշեցնենք, որ 28-ամյա Գիմզեր Կավելիձեն 2023 թվականի մայիսի 5-ին անհետացել էր Նաքալաքևի գյուղում։ Ականատեսների վկայությամբ՝ նա փորձել է գետի մի ափից անցնել մյուս ափը, երբ հավանաբար ընկել է ջուրը։