Դրենաժային ջրանցք առանց հիմքի. բնակիչը դժգոհում է ենթակառուցվածքների որակից

Դրենաժային ջրանցք առանց հիմքի. բնակիչը դժգոհում է ենթակառուցվածքների որակից

Սպանդարյան փողոցի բնակիչ Կարապետյան Ա.-ն դժգոհում է ջրահեռացման ջրանցքի որակից, որը կառուցել է քաղաքապետարանը: Նրա խոսքով, 5 տարի առաջ կառուցվել է անորակ ջրահեռացման ջրանցք, և այսօր ինքը ստիպված է առնչվել հորդառատ անձրևներից հետո, քանի որ ջրանցքն իր գործառույթը չի կատարում։

Բնակչի խնդրին կարող եք ծանոթանալ մեր տեսահոլովակում.

Ա.Կապապետյանի խոսքով, այս խնդրով ինքը բազմիցս դիմել է քաղաքապետարան, սակայն խոստումներից բացի ոչնչի չի սացել։ Կարապետյանն առ այսօր պայքարում է այս խնդրի դեմ։

«Դրենաժային ջրանցքի անորակ լինելու պատճառով ջուրը լցվում է այգի և տան նկուղ։ Սա տան մեջ խոնավության հետ կապված խնդիրներ է առաջացնում, պատերը ճաքում են և դռների պատերը փլվում է: Խոտ է աճում հատակի տակից։ Ես այս տանը ապրում եմ 1977 թվականից, և նման բան առաջին անգամ եմ տեսնում»։ ասում է Կարապետյանը.

Radio NOR-ը կապ է հաստատել քաղաքապետարանի ենթակառուցվածքների վարչության հետ այս բնակչի խնդրի վերաբերյալ: Նրանց խոսքով, ջրահեռացման այս ջրանցքը կվերանորոգվի, եթե քաղաքում ջրահեռացման ջրանցքների հետ կապված նմանատիպ ծրագիր իրականացվի։