Ինչպե՞ս են սովորեցնում վրացերենը Նինոծմինդայում

Ինչպե՞ս են սովորեցնում վրացերենը Նինոծմինդայում

Սամցխե-Ջավախեթին հիմնականում բնակեցված է էթնիկ հայերով, բնակչության մեծ մասը խոսում է հայերեն, իսկ վրացերենի չիմացության խնդիրը դեռևս արդիական է։ Ելնելով դրանից՝ վրացական հասարակությանը լիարժեք ինտեգրվելու, Սամցխե-Ջավախեթից դուրս օրենքները, փաստաթղթերը, նորությունները և հաղորդակցությունը հասկանալու համար անհրաժեշտ է իմանալ վրացերենը։

Նինոծմինդայի դպրոցներում վրացերենը պարտադիր առարկա է և ամեն օր անցկացվում են վրացերենի դասեր։ Լեզուն սովորելը դժվար է, քանի որ Նինոծմինդայում մարդիկ ի սկզբանե խոսում և սովորում են հայերեն, իսկ վրացերենով շփվելը գրեթե անհնար է, քանի որ հայերենն առաջնահերթություն է, և մարդկանց միջև հաղորդակցությունը հիմնված է հայերենի վրա։

Նինոծմինդայի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհու և վրացերենի ուսուցչուհի Իրինա Սերոբյանի հետ զրուցեցինք այն մասին, թե ինչպես են դասավանդում վրացերենը Նինոծմինդայում, ինչ մեթոդներ են կիրառվում դպրոցներում և ինչ դժվարություններ ունեն սովորողները լեզուն սովորելու հարցում։

Radio NOR · როგორ ასწავლიან ქართულს ნინოწმინდაში?