Հաստատվել է դպրոցական համազգեստների ձեռքբերման և վերադարձի կարգը

Հաստատվել է դպրոցական համազգեստների ձեռքբերման և վերադարձի կարգը

Հաստատվել է հանրային դպրոցների տարրական դասարանների աշակերտներին դպրոցական համազգեստով ապահովելու կարգը։ Այս տեղեկությունը տարածել է «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ն։

Ըստ  տարածված հաղորդագրության` դպրոցական համազգեստի փոխարինումը կամ վերադարձը հնարավոր կլինի դրա ստացումից կամ գնումից հետո 14 օրացուցային օրվա ընթացքում։

«Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը սահմանել է հանրային դպրոցների տարրական դասարանների աշակերտներին դպրոցական համազգեստով ապահովելու, համազգեստների գնման, անհատույց (անվճար) փոխանցման և վերադարձի ու փոխանակման կարգը։

Դպրոցական համազգեստների գնումը հնարավոր կլինի ինչպես վաճառքի կետերում, այնպես էլ առցանց՝ կայքի միջոցով։

Համազգեստի փոխարինումը կամ վերադարձը հնարավոր կլինի դրա ստացումից կամ գնումից հետո 14 օրացուցային օրվա ընթացքում։ Դրա համար ծնողը պետք է ներկայացնի համապատասխան անդորրագիրը։

Համազգեստն անվճար կստանան․

1. Հանրային դպրոցի տարրական դասարանների այն աշակերտները, որոնք գրանցված են սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայում, և նրանց ընտանիքների վարկանիշային միավորը ցածր է 65 հազար 1-ից։

2. Այն աշակերտները, որոնք գտնվում են պետական խնամքի տակ, այդ թվում՝ ընդգրկված են խնամատար դաստիարակության պետական ծրագրում, բնակվում են ընտանեկան փոքր տիպի տներում, ընդգրկված են անօթևան երեխաների կացարանների ծառայությունում կամ ապրում են Թբիլիսիի մանկատանը։

3. Այն աշակերտները, որոնք 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների հետևանքով չեն կարողանում շարունակել հանրակրթություն ստանալ Ուկրաինայի ուսումնական հաստատություններում և հրամանագրված են Վրաստանի հանրային դպրոցներում։

Հիշեցնենք, որ դպրոցական համազգեստներով ապահովման գործընթացը ղեկավարում է նախարարության հիմնադրած «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ն, որը պատասխանատու է համազգեստների պատրաստման, գնման, պահեստավորման և տարածման համար։

Վաճառքի կետերի հասցեների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ի պաշտոնական էջում», — նշված է հաղորդագրությունում։

Նյութի աղբյուր՝ Ալիք Մեդիա