Անցած տարի ճանապարհաշինական «Ջավախավտոգզա» ընկերությունն ավարտել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղի կենտրոնից մինչև գյուղի վերջն ընկած 400 մետր հատվածի ասֆալտապատումը։ Հուլիսի 10 -ին, «Ջավախավտոգզա» ընկերությունը սկսել էր տվյալ ճանապարհի եզրերին ջրահեռացման համակարգի անցկացման աշխատանքները, որոնք այսօրվա դրությամբ արդեն ավարտվել են:
Ղուլալիսի ներկայացուցիչ Խաչատուր Սարգսյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում նշեց. «Ղուլալիս գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանականերում երկու օրվա ընթացքում նաեւ կմեկնարկի 106մ երկարությամբ ջրահեռացման համակարգի անցկացաման աշխատանքները: Այդ աշխատանքների համար նախատեսված է 15 820 լարի»:
Նշենք, որ վերոնշյալ աշխատանքները իրականացնում է անհատ ձեռներեց Վախտանգ Խմալաձեին պատկանող ընկերությունը:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Ավելացնենք, որ «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերության ղեկավարի տեղակալ Գիորգի Ինասարիձեի խոսքով՝ Ղուլալիս գյուղում ջրահեռացման համակարգի անցկացաման աշխատանքներից հետո, կասֆալտապատվի մոտ 300 -400մ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհ:
Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղից դեպի Ղուլալիս տանող 2 կմ 404մ երկարությամբ ճանապարհը ասֆալտապատվել է 2022 թվականին: Վերոնշյալ ճանապարհի ասֆալտապատման համար նախատեսվել էր 1 556 803 լարի գումար։ Հայտարարված մրցույթը հաղթել էր «Ջավախավտոգզա» ընկերությունը: Որտեղ 57 % -ը ֆինանսավորվել է պետական բյուժեից իսկ 43% -ը տեղականից:
Կարդացեք նաեւ՝