Ղուլալիս գյուղում անցկացվում է ջրահեռացման համակարգ

Ղուլալիս գյուղում անցկացվում է ջրահեռացման համակարգ

Անցած տարի ճանապարհաշինական «Ջավախավտոգզա» ընկերությունն ավարտել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղի կենտրոնից մինչև գյուղի վերջն ընկած 400 մետր հատվածի ասֆալտապատումը։

Այսօր՝ հուլիսի 10 -ին, «Ջավախավտոգզա» ընկերությունը սկսել է տվյալ ճանապարհի եզրերին ջրահեռացման համակարգի անցկացման աշխատանքները:

Ղուլալիսի ներկայացուցիչ Խաչատուր Սարգսյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Անցած տարի ճանապարհի աշխատանքները մնացել էին կիսատ եւ այս տարի արդեն սկսվել է ջրահեռացման համակարգի անցկացման աշխատանքները, որը կազմում է մոտ 1 կմ 200մ: Ասեմ, որ ջրահեռացման բետոները կտեղադրվի գյուղամիջյան կենտրոնական ճանապարհի երկու կողմերին»:

Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղից դեպի Ղուլալիս տանող 2 կմ 404մ երկարությամբ ճանապարհը ասֆալտապատվել է 2022 թվականին: Վերոնշյալ ճանապարհի ասֆալտապատման համար նախատեսվել էր 1 556 803 լարի գումար։ Հայտարարված մրցույթը հաղթել էր «Ջավախավտոգզա» ընկերությունը: Որտեղ 57 % -ը ֆինանսավորվել է պետական բյուժեից իսկ 43% -ը տեղականից: