Ղուլալիս գյուղի ճանապարհի մի մասն ասֆալտապատվել է

Ղուլալիս գյուղի ճանապարհի մի մասն ասֆալտապատվել է

Ճանապարհաշինական «Ջավախք-Ավտոգզա» ընկերությունն ավարտել է Ղուլալիս գյուղի կենտրոնից մինչև գյուղի վերջն ընկած 400 մետր հատվածի ասֆալտապատումը։

Այս ծրագիրը ֆինանսավորվել է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից։ Ճանապարհի 400 մետր հատվածի կառուցման համար հատկացվել է ավելի քան 229 190 լարի։

Այս ուղղությամբ երկրորդ նախագծով նախատեսվում է վերանորոգել 1900 մետր ճանապարհ՝ 1556800 լարիի չափով։ Սա Փ.Գոնդուրայից Ղուլալիս գյուղ տանող ճանապարհի մի հատվածն է։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի ենթակառուցվածքային ծառայության պետ Արմեն Բդոյանի խոսքով, աշխատանքների նախատեսված առաջին մասն արդեն ավարտված է։ Ինչ վերաբերում է մնացած ճանապարհին, ապա մեկ կիլոմետրից ավելի ասֆալտապատվելու է։ Աշխատանքներն արդեն սկսվել են, սակայն ասֆալտապատումն ամբողջությամբ կավարտվի 2023 թվականին, ինչպես նախատեսված է նախագծով։

Նշենք, որ Փ.Գոնդուրա-Ղուլալիս ճանապարհի ընդհանուր երկարությունը 1 կիլոմետր 300 մետր է:

Ինչ վերաբերում է գյուղերի ուղղությամբ ասֆալտապատմանը, ապա այս փուլում նախատեսվող ասֆալտապատման աշխատանքների մի մասն ավարտված է և կազմում է 4600 մ՝ 3 300 000 լարիով։

  • ճանապարհահատված Փ.Գոնդուրա – Մ.Գոնդուրա – 1100 մետր 500 000 լարիի չափով;
  • ճանապարհի ասֆալտապատման շարունակություն Հեշտիա, Թորիյա, Ուչամանա գյուղերի ուղղությամբ 1,500,000 – 1,980 մետր;
  • ճանապարհ Մ.Արագյալ գյուղից դեպի Փ.Արագյալ ուղղությամբ 1080 մ 800 000 լարիի դիմաց;
  • ճանապարհ Ղուլալիս – Գոնդուրա – 400 մետր;
  • Գոնդուրա – Դիլիֆ ճանապարհի հատվածը 62 մետր 40 000 լարիի չափով։
  • Ղուլալիսի բնակիչների խոսքով, չնայած այն հանգամանքին, որ իրենց գյուղի ճանապարհը

Ղուլալիսի բնակիչների խոսքով, չնայած այն հանգամանքին, որ իրենց գյուղի ճանապարհը մյուս գյուղերի համեմատ ավելի նորմալ էր, ասֆալտապատումն էլ ավելի բարելավեց տեղաշարժվելու հնարավորությունը։

Ղուլալիս գյուղ
Ավարտվել է Մ.Գոնդուրա-Փ.Գոնդուրա ճանապարհի ասֆալտապատումը

Փ.Գոնդուրա-Ղուլալիս ճանապարհի երկրորդ հատվածը, որը նախատեսվում է ասֆալտապատել 2023 թվականին, 1 կիլոմետր 300 մետր է։

Փ.Գոնդուր-Ղուլալիս ճանապարհը

Ինչ վերաբերում է Ախալքալաք-Նինոծմինդա ուղղությամբ գյուղից հեռու տանող ճանապարհին, ապա այս հատվածում ասֆալտապատման ծրագիր չկա և դեռ նախատեսված չէ։

Ղուլալիս գյուղից դեպի Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղի տանող ճանապարհը