Ուժեղ կարկուտը վնասել է Նինոծմինդա քաղաքի ինտերնետային մալուխները

Ուժեղ կարկուտը վնասել է Նինոծմինդա քաղաքի ինտերնետային մալուխները

Նինոծմինդա քաղաքում սեպտեմբերի 3-ին տեղացած ուժեղ կարկուտի պատճառով վնասվել են ինտերնետի մալուխները։ Բոլոր ինտերնետ ընկերությունները տուժել են և բախվել վնասված մալուխների մեծ խնդրին։ Մենք կապ հաստատեցինք Silknet-ի հետ՝ պարզելու, թե քանի հոգի է տուժել և ինչ աշխատանքներ են տարվում խնդիրը շտկելու ուղղությամբ։


Ընկերության աշխատակցի խոսքով՝ կարկուտից հետո 2-3 օր անընդմեջ օրական մոտ 50 դիմում է ստացվել։ Սակայն ընկերությանը հաջողվել է լուծել խնդրի մեծ մասը։ Մինչ օրս մի քանի դիմումներ են մնացել, սակայն աշխատակիցները ակտիվորեն աշխատում են դրանք վերացնելու ուղղությամբ, և մոտ ապագայում խնդիրը լուծում կստանա։

Այս մասին ավելին կարող եք իմանալ աուդիո նյութում։

Radio NOR · Сильный град нанес ущерб интернетной инфраструктуре города Ниноцминда