Որքան՞ գումար են վճարում Նինոծմինդացի երիտասարդները զինվորական ծառայությունից ժամանակավոր ազատման համար

Որքան՞ գումար են վճարում Նինոծմինդացի երիտասարդները զինվորական ծառայությունից ժամանակավոր ազատման համար

Զինվորական ծառայությունը պարտադիր է։ Զինվորական են համարվում 18-27 տարեկան երիտասարդները։ Վրաստանում զինծառայության տևողությունը 12 ամիս է։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ զինվորական ծառայությունից ժամանակավոր կազատվեն ուսանողները, գյուղհամայնքների ուսուցիչներն ու բժիշկները, ընտանիքի միակ ստնտուն, թոշակառուների զավակները, առողջական խնդիրներ ունեցող անձինք: Ամուսնացած անձինք, ովքեր ունեն 1 երեխա, 3 տարով ազատվում են ծառայությունից, իսկ ովքեր ունեն 2 երեխա, առհասարակ ազատվում են զինծառայությունից:

Վրաստանում պաշտոնապես վճարելով 2000 լարի, անձը կարող է ազատվել ծառայությունից 18 ամսով: Նույն անձը ընդամենը երկու անգամ կարող է օգտվել վճարման միջոցով հետաձգման իրավունքից:

Ինչ վերաբերում է փոփոխություններին, զինկոմիսարիատի պետը նշեց, որ մինչ այժմ փոփոխություններ չեն եղել:

Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վճարի միջոցով ծառայությունից անցյալ տարվա տվյալներով ազատվել է 51 անձ : Վճարի ընդհանուր չափը կազմել է 102 հազար լարի, որի 90 տոկոսը փոխանցվել է կենտրոնական բյուջե իսկ 10 տոկոսը մունիցիպալ բյուջե: Ինչ վերաբերվում է այս տարվան` 23 հոգի տարեկետում է վերցրել գարնանային զորակոչից, իսկ 3 հոգի աշնանային զորակոչից, որը մի քանի օր առաջ է մեկնարկել:

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինվորական կոմիսարիատի ղեկավար Նաիրի Մանուկյանի հետ: