Իսահակյան փողոցի խցանված կոյուղագծի խնդիրը լուծվել է

Իսահակյան փողոցի խցանված կոյուղագծի խնդիրը լուծվել է

Նինոծմինդայի Իսահակյան փողոցի խցանված կոյուղագծի խնդիրը լուծվել է: Նինոծմինդայի մունիցիպալիտետի ջրամատակարարման ծառայության աշխատակիցները վերացրել են կոյուղագծի խցանումը։

Ջրամատակարարման աշխատակիցներն ասացին, որ իրենք մի քանի անգամ մաքրել են գիծը, սակայն խնդիրը շարունակում էր կրկնվել: Այսօր ասֆալտի շերտ են հանել՝ խցանման պատճառը պարզելու համար։ Պարզվել է, որ կոյուղագիծը անցկացնելիս միացումերը լավ չեն արվել։ Ասֆալտապատման ժամանակ ծանր տեխնիկայի պատճառով գիծը խցանվել է: Այս հատվածը այժմ մաքրվել է, և գիծն այժմ աշխատում է առանց խնդիրների։

Իսահակյան փողոցի բնակիչ Արտակ Թանգամյանը շնորհակալություն հայտնեց ջրամատակարարման ծառայության աշխատակիցներին խնդիրը վերացնելու համար։ Նա նաեւ շնորհակալություն հայտնեց NOR ռադիոկայանին՝ խնդրի լուսաբանման խնդրանքը չանտեսելու համար։

Շատ հաճախ խցանումների պատճառը հենց բնակիչների անփույթ վերաբերմունքն է։ Բնակիչները գոմերի կոյուղին միացնում են կենտրոնական կոյուղուն, ինչը խցանման պատճառ է դառնում:

Radio NOR · Решилась проблема засорения канализационной линии на улице Исаакяна города Ниноцминда