Ինչ եղանակ է սպասվում Վրաստանում սեպտեմբերի 11-13-ը

Ինչ եղանակ է սպասվում Վրաստանում սեպտեմբերի 11-13-ը

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 11-ին Վրաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, իսկ սեպտեմբերի 12-13-ը արևելյան Վրաստանում հնարավոր է կարճատև անձրև և կայծակ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Թբիլիսիում սեպտեմբերի 11-ին և 13-ին սպասվում էն առանց տեղումների եղանակ , 12-ին՝ անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան։

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Փոթի) Սեպտեմբերի 11-12-ը  սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 13-ին կդիտվի կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի  +23, +25 աստիճան ։

Արեւմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Քութայիսի, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) սեպտեմբերի 11-12-ը հիմնականում առանց տեղումների եղանակ է սպասվում, 13-ին՝ կարճատեւ անձրեւ կայծակով։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24, +26 աստիճան ։

Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Չիատուրա, Սաչխերե, Խուլո) սեպտեմբերի 11-ին կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ, 12-13-ին սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան ։

Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) սեպտեմբերի 11-ին կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ, 12-13-ին սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի  +14, +16 աստիճան։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) սեպտեմբերի 11-ին և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ , 12-ին՝ ժամանակ առ ժամանակ անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան ։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմեթա, Դեդոփլիստսծղարո) սեպտեմբերի 11-ին և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ , 12-ին՝ ժամանակ առ ժամանակ անձրեւ, հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան։

Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) սեպտեմբերի 11-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, 12-13-ին` ընդհատվող անձրեւ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20 աստիճան։

Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սեպտեմբերի 11-ին առանց տեղումների եղանակ է սպասվում, 12-13-ին՝ ժամանակ առ ժամանակ անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +12, +14 աստիճան։ sknews.ge

Եղանակի մասին մանրամասն տեղեկությունների համար տե՛ս հղումը՝ http://meteo.gov.ge/