Թուշեթիում՝ Օմալո գյուղում, դիակ է հայտնաբերվել.
Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Մահացածի դին հայտնաբերել է տան տերը, երբ զննում էր նկուղը։ Մինչ այդ տարածքի տերն ապրում էր օտար երկրում և 2 տարի չէր եղել Օմալոյում։
Տեղում աշխատել են փորձագետ քրեագետները։ Առկա տեղեկությունների համաձայն՝ դին պարանով կախված է եղել առաստաղից։ Հավանաբար այն տղամարդու է պատկանում։ Ըստ տեղեկությունների՝ դեպքը պետք է տեղի ունենար ավելի քան մեկ տարի առաջ։
Վարկածներից մեկի համաձայն՝ հնարավոր է, որ դիակը պատկանի օտարերկրյա զբոսաշրջիկի։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։