Նինոծմինդայում գործող լրատվամիջոցները․ Որքանով են տեղյակ բնակիչները

Նինոծմինդայում գործող լրատվամիջոցները․ Որքանով են տեղյակ բնակիչները

Ապրիլի 2-ին NOR ռադիոկայանը Նինոծմինդայում իրականացրած հարցման ընթացքում փորձեց պարզել, թե բնակիչներն ինչ տեղական լրատվամիջոցների են հետևում և որքանով են տեղեկացված դրանց գործունեության մասին։

Մի շարք քաղաքացիներ ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչ լրատվամիջոցներ են գործում իրենց համայնքում։ Մյուսները նշեցին «NOR» ռադիոկայանը, «Արշալույս» թերթը և «Փարվանա TV»-ն որպես իրենց հայտնի տեղական աղբյուրներ։

Նշենք, որ հարցմանը մասնակցել են մոտ 40 մարդ։

Ինչ վերաբերում է տեղական նորություններին հետևելու ձևերին, հարցվածների մեծ մասը պատասխանեց, որ տեղեկություններն ստանում է հիմնականում լրատվականների ֆեյսբուքյան էջերի միջոցով։ Հետաքրքիր էր նաև այն, որ որոշ պատասխանողներ անգամ այդ էջերի մասին հստակ տեղեկություն չունեին։

Այս ամենը ցույց է տալիս, որ համայնքում դեռ կա իրազեկվածության բարձրացման անհրաժեշտություն՝ տեղական լրատվամիջոցների հասանելիությունն ու ճանաչելիությունը մեծացնելու համար։

Հիշեցնենք, որ Վրաստանի առաջին համայնքային NOR 100.1FM ռադիոկայանի հեռարձակման լիցենզիան երկարացվել է 10 տարով 2026 թվականի հունվարին։ Որոշումը կայացրել էր Վրաստանի Կապի հանձնաժողովը օնլայն նիստի ժամանակ։ B171 լիցենզիայի ժամկետը պաշտոնապես ավարտվում էր 2025 թվականի հունվարին: 10 տարվա հեռարձակման լիցենզիան տրամադրվել է պետականորեն։ NOR ռադիոկայանի հրապարակումներում, եթերներում հանձնաժողովի կողմից չէր հայտնաբերվել որևէ խախտում և դա վկայում է NOR-ի անձնակազմի պրոֆեսիոնալ և օպերատիվ աշխատանքի մասին։

Radio NOR · Բնակիչների մի մասը տեղյակ չէ տեղական լրատվամիջոցներից