Վրաստանի կառավարությունն աշխատում է «Տարեցների մասին» օրենքի ընդունման վրա։ Այս մասին նշված է կառավարության օրինաստեղծ գործունեության կարճաժամկետ ծրագրում։
Փաստաթղթում մանրամասներ չեն նշվում, թե ինչ է ենթադրում օրինագիծը, թեև նշվում է, որ այն կօգնի պաշտպանել տարեցների իրավունքները։
«Վրաստանի «Տարեցների մասին» օրենքի ընդունումը ապահովում է տարեցների իրավունքների առավել արդյունավետ իրացում։ Միասնական իրավական դաշտի առկայությունը կնպաստի միասնական մոտեցումների վրա հիմնված տարեցների իրավունքների պաշտպանությանը և նրանց համար համապատասխան ծրագրերի ու ծառայությունների մշակմանը»,- ասված է կառավարության ծրագրում։
Կառավարությունը նախատեսում է այս օրինագիծը ԱԺ ներկայացնել աշնանային նստաշրջանում։