Զուգարանի վիճակը Հայոս Քարթլոս զբոսայգում. Ո՞րն է լուծումը

Զուգարանի վիճակը Հայոս Քարթլոս զբոսայգում. Ո՞րն է լուծումը

Հերթական անգամ Նինոծմինդա քաղաքում գտնվող Հայոս Քարթլոս այգում դուք կարող եք տեսնել ոչ միայն գեղեցիկ բնապատկեր, այլև որոշ անախորժություններ։

Այդ թերություններից է սանհանգույցը, որը գտնվում է սարսափելի վիճակում, զուգարանի մի հատվածում դուռը կոտրված է, ներսում ամենուր աղբ է։ Երկրորդ հատվածի դռները բացելով՝ նկատվում են խցանված զուգարաններ, ինչի պատճառով հատակին ջուր է, կեղտ ու անտանելի հոտ։

Զուգարանի նման սարսափելի վիճակը կարող է անհարմարություն ստեղծել այգու այցելուների համար և բացասաբար ազդել այս վայր այցելելուի ընդհանուր տպավորությունների վրա:Ինչպես նշել են այգում զբոսնողները, սա արդեն երկրորդ անգամն է, ինչ նույն բանն է տեղի ունենում: Կոտրում են, դեն են նետում, ըստ երևույթին ինչ-որ մեկին դուր չի գալիս, երբ ամեն ինչ լավ է ու մաքուր։

Զբոսայգին բարեկարգվել է, այժմ կա մի վայր, որտեղ դուք կարող եք անցկացնել ձեր ժամանակը, բայց, իհարկե, տհաճ է տեսնել այնպիսի պատկեր, ինչպիսին խցանված զուգարանն է: Այգին մաքուր է, աղբ չկա, կա աշխատող, բայց զուգարանի հետ կապված վիճակը շատ անմխիթար է, պետք է միջոցներ ձեռնարկել, աշխատող նշանակել զուգարանի ամենօրյա մաքրությունն ապահովելու համար, որպեսզի այգին լինի մաքուր և հարմարավետ:

Պարզելու համար, թե ինչպես կլուծվի խնդիրը, դիմեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետին։Ինչպես մեզ մեկնաբանեց քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, բնականաբար զուգարանը կմաքրվի և կվերանորոգվի դուռը, որից հետո զուգարանները ժամանակավորապես կփակվեն, մինչև զբոսայգիներում տեսախցիկներ չտեղադրվեն և աշխատակից նշանակվի, ով կվերահսկի դա:

Radio NOR · Состояние туалета в парке Айос-Картлос каково решение