Փոքր Գոնդուրայի գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում

Փոքր Գոնդուրայի գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղում առկա են մի շարք սոցիալ-կենցաղային բնույթի խնդիրներ:

Բնակիչներից մեկի խոսքով՝ գյուղամիջյան ճանապարհները (նամանավանդ գերեզմանատուն տանող) գտնվում են անխմիթար վիճակում եւ լավ կլիներ մի քիչ ուշադրություն դարձվեր, խճապատվեր ու վերանորոգվեր:

Գյուղացիները խոսեցին նաեւ՝ ոռոգման ջրի բացակայությունից եւ դեպի գյուղի գլխավոր հողատարածքներ տանող ճանապարհի անմխիթար վիճակից:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Փոքր Գոնդուրայի գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում

Հարցին, թե արդյոք նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ իրականացնել Փոքր Գոնդուրայի գյուղամիջյան ճանապարհներին, Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից պատասխանեցին, որ այդ ուղղությամբ դեռեւս ոչ մի աշխատանք չի նախատեսվում, քանի որ կան ավելի մեծ գյուղեր որտեղ ավելի քիչ տոկոսով են ճանապարհները ասֆալտապատվել, ուստի պետք է նախ դրանք բալանսի բերել, որից հետո անցնել մնացած փոքր գյուղերին:

Նշենք, որ այս տարի գյուղական ծրագրով Փոքր Գոնդուրայում նախատեսված է ջրամատակարարման համակարգի վերանորոգման աշխատանքներ, որի համար հատկացված է 15 820 լարի գումար: Մրցույթը հայտարարվել է Դիլիֆ, Մեծ Գոնդուրա եւ Փոքր Գոնդուրա գյուղերի համար, որի ընդհանուր գումարը կազմել է 47 460 լարի: Մրցույթը 46 173 լարիով շահել է անհատ ձեռներեց Ռազմիկ Ղումաշանին պատկանող ընկերությունը:

Կարդացեք նաեւ՝