Փոքր Գոնդուրայի բնակիչները բողոքում են դեպի իրենց արտեր տանող ճանապարհից

Փոքր Գոնդուրայի բնակիչները բողոքում են դեպի իրենց արտեր տանող ճանապարհից

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղում առկա են մի շարք սոցիալ-կենցաղային բնույթի խնդիրներ։

Բնակիչներն ասում են, որ գյուղն ունի մեծ հողատարածք, որտեղ տանող ճանապարհը գտնվում է շատ վատ վիճակում: Այդ խնդիրը արդեն երկար տարիներ է կա, սակայն դեռեւս ոչ մի լուծում չի տրվել:

«Տրակտորը մի քանի օր առաջ թաղվել էր այդ ճանապարհին, հետո 2 տրակտորով քաշեցինք մի կերպ կարողացանք դուրս բերել: Ճանապարհը գտնվում է շատ վատ վիճակում գոնե խճապատեն կամ քարեր լցնեն, որպեսզի բնակիչները կարողանան հասնել իրենց արտերը»,- նշում է բնակիչներից մեկը:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Փոքր Գոնդուրայի բնակիչները բողոքում են դեպի իրենց արտեր տանող ճանապարհից

Վերոնշյալ հարցի շուրջ հեռախոսազրույց ունեցանք Փոքր Գոնդուրայի ներկայացուցիչ՝ Արթուր Ղռմաջյանի հետ:

Ղռմաջյանի խոսքով՝ այդ հարցի շուրջ դեռեւս չեն կարող հստակ պատասխանել քանի որ այդ հարցի լուծման ուղղությամբ տարվում են աշխատանքներ եւ մեկ շաբաթվա ընթացքում պարզ կլինի:

Վերոնշյալ ճանապարհի վերանորոգման հարցի հետ կապված, NOR ռադիոկայանը ընթացքում նորից կապ կհաստատի Փոքր Գոնդուրայի ներկայացուցչի հետ եւ նյութը կթարմացվի: