Փոքր Գոնդուրայի բնակիչները եւ իրենց անհանգստացնող խնդիրները

Փոքր Գոնդուրայի բնակիչները եւ իրենց անհանգստացնող խնդիրները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղում առկա են մի շարք սոցիալ-կենցաղային բնույթի խնդիրներ:

Բնակիչները նշում են, որ գյուղում գազի սակավության խնդիր կա եւ այն շատ թույլ է: Բնակիչներից մեկի խոսքով՝ գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անխմիթար վիճակում եւ լավ կլիներ մի քիչ ուշադրություն դարձվեր, խճապատվեր ու վերանորոգվեր:

Գյուղացիները խոսեցին նաեւ՝ դեպի գերեզմանատուն տանող ճանապարհի անմխիթար վիճակի եւ լուսավորության բացակայության մասին:

Նշենք, որ այս տարի գյուղական ծրագրով Փոքր Գոնդուրայում նախատեսված է ջրամատակարարման համակարգի վերանորոգման աշխատանքներ, որի համար հատկացված է 15 820 լարի գումար:

Այս եւ մնացած խնդիրների մասին բնակիչների հետ զրույցը՝ ձայնագրությունում.

Radio NOR · Փոքր Գոնդուրայի բնակիչները եւ իրենց անհանգստացնող խնդիրները

Կարդացեք նաև`