Այսօր՝ փետրվարի 1 -ին, Հեշտիայի գյուղական համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում բնակիչների եւ Նինոծմինդայի քաղաքապետարանի ներկայացուցիչների միջեւ:
Գյուղեր այցելեցին Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը եւ այլոք:
Բնակիչների որոշմամբ, թե ինչ աշխատանքներ են տարվելու Հեշտիայի գյուղական համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում եւ ինչքան գումար է նախատեսվել դրանց իրականացման համար, ներկայացնում ենք ստորեւ:
Թորիա գյուղում 2020 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրով հիմք էր դրվել մարզադահլիճի կառուցմանը, 2022 թվականին շարունակվել էր հիմք դրված սպորտդահլիճի կառուցումը, որի գումարը կազմել էր 16 000 լարի:
Թորիայի բնակիչ Ռուբեն Մալխասյանի խոսքով. «Մենք ունենք կիսաավարտ սպորտդահլիճ, որոշեցինք այս տարի տրամադրվող 16 000 լարի գումարը նույնպես հատկացվի դահլիճի կառուցման համար եւ դրան գումարած մոտ 72 000 լարի գումար տեղական բյուջեից պետք է փոխանցեն, որպեսզի կարողանանք այս տարի ավարտին հասցնել դահլիճի կառուցումը»:
Նշենք, որ սպորտդահլիճի կառուցումից բացի, Թորիայի բնակիչների կողմից բարձրաձայնվեց նաեւ այլ հուզող եւ առաջնային խնդիրներ՝ ջրի, հողերի եւ այլն: Այդ խնդիրները գրի առնվեցին քաղաքապետարանի ներկայացուցիչների կողմից, հետագայում դրանց անդրադարձ կատարելու նպատակով:
Ուչմանա գյուղում 2021 թվականին հիմք էր դրվել նոր սպորտդահլիճի կառուցմանը: 2022 թվականին շարունակվել էր սպորտդահլիճի շինարարության 2 ֊րդ փուլը, որի գումարը կազմել էր 12 000 լարի:
Ուչմանա գյուղի երիտասարդներից Ալիկը՝ NOR -ի հետ զրույցում ասաց. «Գյուղական ծրագրով նախատեսված 12 000 լարի գումարը մենք բոլորով որոշեցինք, որ պետք է հատկացվի սպորտդահլիճի կառուցուման համար եւ բացի դրանից ներկայացրեցինք այլ առաջնային խնդիրների մասին՝ ջրամբարի կառուցման, ճանապարհների անմխիթար վիճակի եւ այլն:
Մանրամասները՝ աուդիոնյութում.
Հեշտիա գյուղում նախատեսված է 20 000 լարի գումար՝ որը պետք է ավելացվի տեղական բյուջեից առանձին հատկացված (գիշերային լուսավորության համար) գումարին եւ բնակիչների որոշմամբ գյուղում կանցկացվի գիշերային լուսավորություն: Հեշտիայի բնակիչները նույնպես առաջ բերեցին այլ անհանգստացնող եւ կարեւոր հարցեր՝ ջրի խնդիր, գյուղամիջյան ճանապարհներ, մինի մարզադաշտի բացակայություն եւ այլն:
Ղաուրմա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում նախատեսված գումարը կազմում է 12 000 լարի: Բնակիչները քննարկում էին մի քանի հարցեր՝ ձոր տանող ճանապարհի կառուցման, մանկական խաղահրապարակի կառուցման, ջրահեռացման համակարգի եւ այլն: Բնակիչների մեծամասնության որոշմամբ Ղաուրմա գյուղում այս տարի կառուցվելու է մանկական խաղահրապարակ:
Ավելի մանրամասն մեր հարցազրույցը Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ՝ աուդիոձայնագրությունում:
Կարդացեք նաեւ՝