Ինչ աշխատանքներ են տարվելու Հեշտիայի գյուղական համայնքում. «Օգնություն գյուղին» ծրագիր

Ինչ աշխատանքներ են տարվելու Հեշտիայի գյուղական համայնքում. «Օգնություն գյուղին» ծրագիր

Մարտի 15 -ին Հեշտիայի գյուղական համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում բնակիչների եւ Նինոծմինդայի քաղաքապետարանի ներկայացուցիչների միջեւ:

Գյուղերում էին՝ Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը եւ այլոք:

Բնակիչների որոշմամբ, թե ինչ աշխատանքներ են տարվելու Հեշտիայի գյուղական համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում եւ ինչքան գումար է նախատեսվել դրանց իրականացման համար, ներկայացնում ենք ստորեւ:

Հեշտիա գյուղում «Աբուլ գոլ» կոչվող տարածքում կառուցվելու է ջրամբար, որը ծառայելու է խոշոր եղջերավոր կենդանիների համար: Վերանորոգվելու է «Գլոի ուխտ» եւ գերեզմանատուն տանող ճանապարհները: Գումարը կազմում է 20 000 լարի:

Ուչմանա գյուղում անցած տարի հիմք է դրվել նոր սպորտդահլիճի կառուցմանը: Այս տարի շարունակվելու է սպորտդահլիճի շինարարության 2 ֊րդ փուլը: Գումարը կազմում է 12 000 լարի:

Թորիա գյուղում 2020 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրով հիմք է դրվել մարզադահլիճի կառուցմանը, այս տարի շարունակվելու է հիմք դրված սպորտդահլիճի կառուցումը: Գումարը կազմում է 16 000 լարի:

Ղաուրմա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում դեռեւս չի որոշվել թե ինչ աշխատանքներ են կատարվելու: Գումարը կազմում է 12 000 լարի:

Ավելի մանրամասն մեր հարցազրույցը Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ՝ աուդիոձայնագրությունում:

Radio NOR · Ինչ աշխատանքներ են տարվելու Հեշտիայի գյուղական համայնքում. «Օգնություն գյուղին» ծրագիր