Թորիա և Ուչմանա գյուղերում «Օգնություն գյուղին» ծրագրով շինաշխատանքները արդեն ավարտվել են:
Հիշեցնենք, որ Թորիա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրով նախատեսված էր կառուցել մինի մարզադաշտ։ Մինի ֆուտբոլի խաղադաշտի կառուցման համար նախատեսված էր 16 000 լարի: Աշխատանքները կատարող Թորիայի բնակիչ Արթուր Մալխասյանը նշեց, որ աշխատանքները բարեհաջող ավարտվել են և հանձնվել են շահագործման։
Ուչմանա գյուղում համանուն ծրագրով շինարարական աշխատանքների համար նախատեսված գումարը կազմում էր 12 000 լարի։ Ուչմանա գյուղում նախատեսված էր կառուցել ջրահեռացման երկաթբետոնյա ուղիներ համապատասխան փոքրիկ կամուրջներով։ Աշխատանքները իրականացնող «Հեշտիա-ստռոյ» ՍՊԸ-ի տնօրեն Յուրա Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աշխատանքները ավարտված են եւ լիովին պատրաստ շահագործման: