Մամզարա գյուղում մեկնարկել են ՛՛Օգնություն գյուղին՛՛ ծրագրով աշխատանքները:
Բնակիչների որոշմամբ, գյուղում կիրականացվեն ճանապարհների հարթեցման աշխատանքներ և կվերանորոգվի գրադարանի շենքի մի սենյակ, որտեղ բնակիչները կանցկացնեն իրենց ազատ ժամանակը: Այդ աշխատանքների իրականացման համար նախատեսվել է 16 հազար լարի, որից 10 հազարը կծախսվի 500 քառակուսի մետր երկարությամբ ճանապարհների հարթեցման, իսկ 6 հազարը՝ սենյակի վերանորոգման համար:
Նշված աշխատանքները իրականացնելու է անհատ ձեռներեց Համլետ Խնկոյանը:
Սակայն իրականացվելիք աշխատանքների շուրջ բնակիչները հասցրել են դժգոհություն հայտնել, քանի որ հարթեցման համար նախատեսված խճում բավականին մեծ քարեր կան:
Դրան ի պատասխան Համլետ Խնկոյանն էլ նշում է, որ հարթեցման աշխատանքների ավարտից հետո նա իր ջանքերով կհեռացնի այդ մեծ քարերը ճանապարհներից: