Կան գյուղեր, որտեղ «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքներն ավարտված է, բայց կան գյուղեր, որտեղ աշխատանքը դեռ ավարտված չէ:
Մենք ներկայացնում ենք այն գյուղերը, որտեղ աշխատանքները շարունակվում է «Օգնություն գյուղին» ծրագրով: Ժդանովական, Սամաբա, Սաթխա, Եֆրեմովկա, Տամբովկա գյուղերում խաղահրապարակների շինարարությունը շարունակվում է:
Գանձա եւ Փոկա գյուղերում ջրի պոմպի գնման մրցույթ է տեղի ունեցել եւ օրերս պայմանագիր է ստորագրվելու:
Մ.Գոնդուրա գյուղում շարունակվում է անասունների համար խմելու ջրամբարի կառուցումը:
Հեշտիա գյուղում վերականգնվում է անասուններիհամար կիսաքանդ ֆերման :
Փոքր Գոնդուրա գյուղում փոխարինվում են խմելու ջրի խողովակները:
Վլադիմիրովկա գյուղում նախատեսվում է ջրամատակարարման վերականգնում: Աշխատանքը կսկսվի այն բանից հետո, երբ բնակիչները տարածքից կարտոֆիլը կհավաքեն:
Մ.Խանչալի գյուղում ջրահեռացման դրենաժ է կառուցվում:
«Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդայի մունիցիպալիտետը 2021 թվականին 444,000 լարի է ստացել շրջանի գյուղերի համար:
Նախատեսվում է իրականացնել 38 ծրագիր, որոնցից շատերն ուղղակի պայմանագրով կամ մրցույթով են: