Վրաստանի ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր տնօրինության թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում 4 անձ բերման է ենթարկվել, ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Ձերբակալվածների թվում կան Վրաստանի քաղաքացիներ և օտարերկրացիներ։
Այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ 12-ից 15 տարի ժամկետով։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալներն օտարերկրյա քաղաքացիներ` Մ.Մ.-ն, ծնված 1983 թվականին եւ Ս.Ա.-ն ծնված 1993 թվականին, մշակել են մարդկանց թրաֆիքինգի ծրագիր:
Այս ծրագիրն իրականացնելու և աշխատանքային շահագործում իրականացնելու համար նրանք հոգեբանական ճնշումների և ֆիզիկական բռնության սպառնալիքների միջոցով ստիպել են տուժածներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձին, Թբիլիսիի տարբեր վայրերում ողորմություն խնդրել։ Այս կերպ ստացված գումարը յուրացվել է։
Եթե տուժողները չեն կատարել մեղադրյալի պահանջները, ապա նրանց հետ վարվել են բանավոր և ֆիզիկական բռնություններով։
Հանցավոր գործողություններ կատարելիս նրանց օգնել են մեղադրյալներ՝ Բ.Ս.-ն ծնված 1961 թվականին եւ Պ.Ս.-ն
` ծնված 1978 թվականին, ովքե ապահովել են զոհերի տեղափոխումը «աշխատանքային» վայրեր և նրանց վերադարձը բռնարարների մոտ։ Նշված անձինք ողջ օրվա ընթացքում վերահսկել և հսկել են նաև տուժածներին։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով,- նշում է Վրաստանի ՆԳՆ-ն։