2023 թվականի առաջին 6 ամիսներին գրանցվել է 10 366 ամուսնություն և 6828 ամուսնալուծություն։ Այս մասին տեղեկությունը տարածում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Նշենք, որ ամուսնությունների ցուցանիշը տարեկան կտրվածքով նվազել է 8,9%-ով, իսկ ամուսնալուծությունների թիվը աճել է 3%-ով։
Մասնավորապես, 2022 թվականի առաջին վեց ամիսներին Վրաստանում գրանցվել է ամուսնության 11 378 և ամուսնալուծության 6628 դեպք։
Ինչ վերաբերում է մարզերին, ապա, ըստ «Սակստատի», 2023 թվականի 1-ին կիսամյակում, ըստ շրջանների, Թբիլիսին առաջատարն է ինչպես ամուսնությունների (3057), այնպես էլ ամուսնալուծությունների (2332) ցուցանիշով։ Երկրորդ տեղում Իմերեթին է՝ 1614 ամուսնությամբ և 1182 ամուսնալուծությամբ։