Մեքենան, որը վարել է դպրոցականը վրաերթի է ենթարկել կնոջ, նա մահացել է

Մեքենան, որը վարել է դպրոցականը վրաերթի է ենթարկել կնոջ, նա մահացել է

Ողբերգություն ուսումնական տարվա առաջին օրը Թբիլիսիից 60 կմ դեպի արևելք գտնվող Սագարեջո քաղաքում:

Սագարեջոյի կենտրոնում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, մի քանի անչափահասներ վիրավորվել են։ Դեպքը տեղի է ունեցել Սագարեջոյի 3-րդ դպրոցի շրջակայքում ։

Տեղացիների խոսքով՝ արագ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը վարել է 1-ին հանրակրթական դպրոցի աշակերտը, չի կարողացել կառավարել ղեկը և հարվածել է ճանապարհի եզրին գտնվող հացատանը, ապա մեկ այլ մեքենայի և մոտակայքում գտնվող մի կնոջ:

Մեր տեղեկություններով՝ մեքենան վարել է անչափահաս, հետևաբար նա էլ վարորդական իրավունք չի ունեցել։

Վիրավոր կինը տեղում մահացել է։ 1-ին հանրակրթական դպրոցի 6 աշակերտ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ, տեղափոխվել են Սագարեջոյի «Geohospitals» կլինիկա։ Ըստ բժիշկների՝ վիրավորները կոտրվածքներ ունեն, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։