Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա վեց ամսում Սամցխե-Ջավախեթիում ծնվել է 710, մահացել՝ 928 մարդ։
Ինչ վերաբերում է ողջ երկրի տվյալներին, ապա 2023 թվականի հունվար-հունիսին ծնվել է 19 431 երեխա։ Նույն ժամանակահատվածում մահացել է 21 944 մարդ։
Ըստ Saxstat-ի՝ 2023 թվականի առաջին կիսամյակում բնական աճը (կենդանի ծնվածների թվի և մահացածների թվի տարբերությունը) որոշվել է -2513 մարդով։ Դրական ցուցանիշ է նկատվել Թբիլիսիում (340), Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում (870) և Քվեմո Քարթլիի մարզում (145):