
Մոտ 20 րոպե տևած կարկուտը վնասել է Կախեթիի շրջանի Քվարելի շրջանի մի քանի գյուղերի գյուղատնտեսական նշանակության հողերը, հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։
Տեղի բնակիչների խոսքով՝ ոչնչացել են ինչպես միամյա, այնպես էլ բազմամյա բույսեր, այդ թվում՝ խաղողի այգիների մի մասը։
Առայժմ հայտնի չէ, թե բնական աղետի հետեւանքով Քվարելիի շրջանին ինչ վնաս է հասցվել։
Ըստ մամուլի հրապարակումների՝ խոսքը Գրեմի, Ալմաթի եւ Սաբուե գյուղերի մասին է։