Նինոծմինդայից դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհին գոյացած 3 մեծ փոսերը Հեշտիա գյուղի երիտասարդները իրենց ուժերով խճապատում են:
2023 թվականին Նինոծմինդայի քաղաքապետարանից Նինոծմինդա քաղաքի եւ գյուղերի ճանապարհների վերանորոգման համար նախատեսված էր 300 000 լարի, որից ներդրվելու էր նաեւ դեպի Հեշտիայի համայնք տանող ճանապարհի վերանորոգման համար:
NOR -ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհներին տեղ-տեղ փոսեր են գոյացել, այսօրվա դրությամբ գնալով այդ փոսերը ավելի շատանում են եւ մեծանում:
NOR ռադիոկայանին Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից տեղեկացրել էին, որ 3 անգամ մրցույթ էր հայտարարվել սակայն ոչ մեկը չի կայացել, քանի որ դրանց ոչ ոք չի մասնակցել:
Հարցին թե արդյոք նախատեսվում է որեւիցե վերանորոգման աշխատանքներ անցկացնել վերոնշյալ ճանապարհներին, ենթակառուցվածքների ծառայությունից պատասխանել էին, որ նորից մրցույթ հայտարարելը իմաստ չունի, քանի որ այդ գործընթացը երկար կձգվի եւ ասֆալտապատման աշխատանքները ցուրտ եղանակային պայմաններում հնարավոր չի լինի իրականացնել: Ուղիղ պայմանագրով նույնպես հնարավոր չէ քանի որ գումարի ծավալը մեծ է: Ճանապարհների փոսերի վերանորոգման աշխատանքները ամենայն հավանականությամբ կտեղափոխվի հաջորդ տարի:
Մեր ունեցած տեղեկության համաձայն Հեշտիայի երիտասարդները անձնական ուժերով խճապատել են վերոնշյալ ճանապարհին գոյացած թվով 3 մեծ փոսերը, որոնք խանգարում են մեքենաների երթևեկությանը:
Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում ճանապարհների փոսերի վերանորոգման վերջին մրցույթը հայտարարվել է հունիսի 13 -ին եւ ձգվել է մինչեւ հուլիսի 11 -ը:
NOR ռադիոկայանը ընթացքում կլինի հետեւեողական եւ պարբերաբար կտեղեկացնի զարգացող իրադարձությունների մասին:
Կարդացեք նաեւ՝