Նինոծմինդա քաղաքի Կառլ Մարքս նրբանցքում կոյուղու դիտահորերը քայքայվում են։
Նախկինում կապվել էինք Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի վարչության պետի հետ, ով, ասաց, որ խնդիրը կլուծվի մեկ շաբաթվա ընթացքում։ Սակայն արդեն մեկ ամիս է անցել, և խնդրին ուշադրություն չի դարձվել։
Փորձեցինք կրկին կապ հաստատել Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի վարչության պետի հետ, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։
Ըստ բնակիչների կոյուղու դիտահորերը շատ վատ վիճակում են։ Փողոցով տհաճ հոտ է տարածվում, և եթե կոյուղու դիտահորի անցքը չնկատես կարող ես անգամ ընկնել ու ոտքդ կոտրել հատկապես գիշերը։ Բացի դրանից բաց դիտահորերը համակարգի հաճախակի խցանման պատճառ են հանդիսանում, քանի որ անցքերով համակարգ է լցվում քարեր և աղբ: