Մանկապարտեզներում ախտահանում կանցկացվի 2 ժամը մեկ

Մանկապարտեզներում ախտահանում կանցկացվի 2 ժամը մեկ

Թբիլիսիի մանկապարտեզներում Նորովիրուսի թունավորման դեպքերից հետո կատարվում են ռիսկերի կառավարման ժամանակավոր միջոցառումներ։

Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունն անցել է աշխատանքի արտակարգ ռեժիմի։

Գործակալության հաղորդմամբ՝ համաճարակաբանների հանձնարարականների հիման վրա բոլոր մանկապարտեզներում արդեն անցկացվել են ախտահանման աշխատանքներ, իսկ զուգահեռաբար խստացվել են սանիտարահիգիենիկ ռեժիմն ու դրա նկատմամբ վերահսկողությունը։

«Նորովիրուսի դեպքերի հայտնաբերումից հետո Թբիլիսիի մանկապարտեզներում կատարվում են ռիսկերի կառավարման ժամանակավոր միջոցառումներ` ըստ համաճարակաբանների հանձնարարականների։

Թբիլիսիի մանկապարտեզների գործակալությունն անցել է աշխատանքի արտակարգ ռեժիմի։ Բոլոր մանկապարտեզներում անցկացվել են ախտահանման աշխատանքներ։ Զուգահեռաբար խստացված են սանիտարահիգիենիկ ռեժիմն ու դրա վերահսկողությունը։ Իրականացվում է մակերեսների մաքրում և տարածքների ախտահանում երկու ժամը մեկ, նաև տարածքի ախտահանում` յուրաքանչյուր ուսումնական օրվա ավարտին։

Որոշակի փոփոխություններ են կատարվել նաև սննդակարգում և ուսումնական գործընթացի համար նախատեսված գույքի օգտագործման առումով։

Հիշեցնում ենք, որ սա ժամանակավոր միջոցառում է, որի ավարտից անմիջապես հետո երեխաները կվերադառնան սովորական դաստիարակչական գործընթացին»,- հայտնել է գործակալությունը։

Սեպտեմբերի 18-ի առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Թբիլիսիի հանրային մանկապարտեզ հաճախող տասնյակ երեխաներ թունավորման նշաններով տեղափոխվել են կլինիկա։

Երեխաները գանգատվել են փսխումից և որովայնի ցավից։ Ավելի ուշ՝ սեպտեմբերի 19-ին, Առողջապահության նախարարն ասել էր, որ մանկապարտեզի 100-ից ավելի երեխաներ են թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել։