Թրամփը ՄԱԿ-ում ելույթում սպառնացել է «ոչնչացնել» Իրանը

Թրամփը ՄԱԿ-ում ելույթում սպառնացել է «ոչնչացնել» Իրանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում նախազգուշացրել է, որ կարող է «ոչնչացնել» Իրանը, եթե պատերազմի ավարտին ուղղված համաձայնագիր չկնքվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ես կարևոր որոշում ունեմ կայացնելու, – ասել է նա։ – Արդյո՞ք Իրանի հետ գործարք կկնքվի, որը նրանց թույլ կտա վերակառուցել երկիրը և ստեղծել շատ ավելի հզոր երկիր, քան նախկինում, թե՞ ես կոչնչացնեմ Իսլամական Հանրապետությունը և կանեմ դա արագ՝ երբեք նրանց հնարավորություն չտալով կրկին սպանել և ոչնչացնել մարդկանց և երկրները»։

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակում Թրամփը նաև հանդիպել է Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարների հետ, որոնք ցանկանում են վերականգնել Հորմուզի նեղուցով նավագնացությունը։

«Մենք կարծում ենք, որ Իրանի հետ իրավիճակը կարող է ավարտվել անմիջապես միջանկյալ ընտրություններից (խմբ.՝ նոյեմբերի 3-ին) հետո, գուցե և դրանցից առաջ։ Չգիտեմ։ Երբեք չես կարող իմանալ», – ասել է Թրամփը մերձավորարևելյան երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։