Ճապոնիայի արևմտյան ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի արևմտյան ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Օկինավա մարզի Միյակո կղզու արևմտյան հատվածում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին սեպտեմբերի 18-ին հայտնել է երկրի գլխավոր օդերևութաբանական ծառայությունը։

Աղբյուրը 170 կիլոմետր խորության վրա է: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը կազմել է 3 բալ։

Ցունամիի վտանգ չկա: 1in.am