Ախալցիխեում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին

Ախալցիխեում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Ախալցիխեում, ժամը 16:00-ի սահմաններում, Վրացական բանկի մոտ՝ Դիդիմամիշվիլի փողոցում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Մեքենան վրաերթի է ենթարկել միջին տարիքի տղամարդու։ Նրան շտապ բուժօգնության խումբը տեղափոխել է կլինիկա։

Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնից հայտնում են, որ «Իմեդի» կլինիկա է տեղափոխվել ստորին վերջույթների վնասվածքով մի տղամարդ։

Հիվանդի վիճակի մասին տեղեկությունների ենք սպասում կլինիկայից։

Թե այս փուլում որ հոդվածով է սկսվել հետաքննությունը, հայտնի չէ, պատասխանի ենք սպասում ՆԳՆ խմբագրությունից։sknews.ge